Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոստովանել է, որ չի հասկանում, թե իր թիմը ինչու է անհաջող ելույթներ ունենում, տեղեկացնում է BBC-ն:
«Կարծում եմ, որ մրցակիցն այսօր ավելի լավ խաղ ցուցադրեց: Մինչև հանդիպման 20-րդ րոպեն մենք կարողանում էինք տիրել գնդակին: Երբ «Յունայթեդ»-ը երկրորդ գնդակն ուղարկեց մեր դարպասը, «Սիթի»-ն կոտրվեց:
Չգիտեմ, թե ինչ է կատարվում «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: Մենք պետք է պայքարենք բարձր հորիզոնականներ գրավելու համար»,- հայտարարել է Պելեգրինին:








































