Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Արսենալ»-ը նույնպես այլազգի սեփականատեր կունենա

Ամերիկացի մուլտիմիլիոնատեր Սթեն Քրոնքեն կգնի Լոնդոնի «Արսենալ»-ը: Գործարքի ընդհանուր արժեքը 827 մլն եվրո է:

Առաջիկա օրերին Քրոնքեն «Արսենալ»-ի բոլոր բաժնետերերին բաժնետոմսերը գնելու առաջարկություն կանի:

Այս մասին հաղորդում է Sky News-ը:

Մինչ այժմ Քրոնքեին էին պատկանում ակումբի բաժնետոմսերի 29.99 տոկոսը: Լոնդոնի ֆոնդային բորսայի օրենքներով, երբ բաժնետերերից մեկի բաժնեմասը գերազանցում է 29.99 տոկոսը, ապա նա պարտավոր է սկսել ակումբի մնացած բաժնետոմսերի պարտադիր գնման գործընթացը:

Sky News-ի հաղորդմամբ, Քրոնքեն արդեն վերջնական պայմանավորվածության է եկել Դենի Ֆիշմանի, որին պատկանում են բաժնետոմսերի 17 տոկոսը, և Նինա Բրեյսուլի (16 տոկոս) հետ: Այդ պարագայում Քրոնքեին կպատկանի բաժնետոմսերի գրեթե 63 տոկոսը:

«Արսենալ»-ի սեփականատեր դառնալու հավակնություն ուներ նաև ռուսաստանցի միլիոնատեր Ալիշեր Ուսմանովը, ում պատկանում է բաժնետոմսերի 27 տոկոսը, սակայն «Արսենալ»-ի տնօրենների խորհուրդը բազմիցս հայտարարել է, որ իրենք դեմ են Ուսմանովի ակումբի սեփականատեր դառնալուն: «Արսենալ»-ի նախագահ Փիթեր Հիլլ-Վուդը որպես պատճառ մասնավորապես նշել է ռուսաստանցի միլիոնատիրոջ գումարների ծագման կասկածելի աղբյուրները:

Մինչ այժմ «Արսենալ»-ն անգլիական առաջատար ակումբներից միակն էր, որ այլազգի սեփականատեր չուներ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատկանում է ամերիկացի Մալքոլմ Գլեյզերին, «Չելսի»-ն` ռուս Ռոման Աբրամովիչին, «Մանչեսթեր Սիթի»-ն` արաբ շեյխ Մանսուրին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում