Saturday, 20 06 2026
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում

Հայտնի են «Միկա»-ի մրցակիցները. Սպորտ

Ինչպես տեղեկացնում է Երևանի «Միկա»-ի պաշտոնական կայքը, «Միկա»-ն ավարտել է իր առաջին ուսումնամարզական հավաքը, որն անցկացրել է սեփական մարզաբազայում:

Հավաքի վերջին օրը «Միկա»-ն երկկողմանի հանդիպում է անցկացրել, որին մասնակցել են նաև մի քանի պատանի խաղացողներ: Արձանագրվել է 7-5 հաշիվ: Առաջին թիմից աչքի են ընկել Սեմյոն Մուրադյանը (4), Վլադիմիր Ուլուխանյանը (2) և Վարդան Մովսիսյանը, երկրորդից՝ Հենրիկ Հարությունյանը, Սարգիս Շահինյանը, Արեգ Ազատյանը, Ռաֆայել Ղազարյանը և Գոռ Պողոսյանը:

Առաջին թիմը հանդես է եկել հետևյալ կազմով՝ Արմեն Խաչատրյան, Ալեքս Էնրիկե դա Սիլվա (Արթուր Տ. Պետրոսյան), Վարդան Մովսիսյան, Խաչատուր Թոփալյան, Գևորգ Պողոսյան, Աղվան Մկրտչյան (Վլադիմիր Ուլուխանյան), Վարդգես Սաթումյան, Արման Հակոբյան, Հայկ Գալստյան, Սեմյոն Մուրադյան: Իսկ երկրորդը՝ Արմեն Ֆիշյան, Անդրանիկ Ոսկանյան, Գոռ Պողոսյան, Աշոտ Կարապետյան, Արմեն Պետրոսյան (Ռաֆիկ Ղարիբյան), Սարգիս Շահինյան, Ռաֆայել Ղազարյան, Արթուր Ադամյան, Արեգ Ազատյան, Հենրիկ Հարությունյան:

Երկօրյա հանգստից հետո «Միկա»-ն վերսկսել է իր մարզումները և մինչեւ կիպրոսյան հավաքին մեկնելն ամեն օր մեկական մարզում կանցկացնի:

Նշենք, որ «Միկա»-ն նախատեսում է փետրվարի 12-ից երկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցկացնել Կիպրոսի Այա Նապա քաղաքում: Նշենք, որ երևանյան թիմը վերջին չորս տարիներին մշտապես իր հավաքներն անցկացնում է հենց Այա Նապայում:

Կիպրոսում Ժոլտ Հոռնյակի գլխավորած թիմն ստուգողական չորս հանդիպում կանցկացնի: Ժամկետներն ու մրցակիցներն արդեն հայտնի են: Փետրվարի 14-ին «Միկա»-ի մրցակիցը կլինի Լեհաստանի երկրորդ խմբում հանդես եկող «Բիտովիա»-ն: Բիտով քաղաքի թիմը երկրորդ խմբի արևմտյան գոտում առաջին խաղաշրջանից հետո զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:

Փետրվարի 18-ին «Միկա»-ի մրցակիցը կլինի Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Միխայիլ Մարկոսովի թիմը՝ «Ուֆա»-ն, որը Ռուսաստանի առաջին խմբի առաջնությունում ընթանում է 8-րդ տեղով:

Ի դեպ, անցած տարի՝ կիպրոսյան հավաքի ժամանակ, «Միկա»-ն մրցել էր «Ուֆա»-ի հետ:

«Միկա»-ի երրորդ մրցակիցը դարձյալ Ռուսաստանի ներկայացուցիչ է` Օրենբուրգի «Գազովիկ»-ը, որը երկրորդ խմբի առաջնության ուրալյան գոտու առաջատարն է: Այդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 21-ին:

Իր վերջին ստուգողական հանդիպումը «Միկա»-ն փետրվարի 24-ին կանցկացնի սերբական «Չուկարիչկի» թիմի հետ: Բելգրադյան թիմը Սերբիայի առաջին խմբի առաջնության առաջատարներից է և լրջորեն հավակնում է բարձրագույն խմբի ուղեգրին:

Նշենք, որ «Չուկարիչկի»-ն բավական զորեղ թիմ է և հայտնի է իր սաներով:
«Չուկարիչկի»-ի մարզադպրոցի սան է Սերբիայի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Կոլարովը, որը 2007-ին տեղափոխվեց «Լացիո», իսկ 2010-ին 5 տարվա պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: Նրա տրանսֆերային արժեքը 18 միլիոն եվրո էր: Կոլարովը 2011 թ. ճանաչվել է Սերբիայի լավագույն ֆուտբոլիստ:

Լուսանկարը՝ թիմի պաշտոնական կայքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում