NHL-ի «Տոտոնտո» թիմի հարձակվող Միխայել Գրոբովսկին կարող է որակազրկվել «Մոնրեալ»-ի հարձակվող Մաքս Պաչիորետտիին կծելու համար: Այդ դրվագը հայտնվել է NHL-ի կարգապահական կոմիտեի ուշադրության կենտրոնում:
Խաղն ավարտվեց «Տորոնտո»-ի ջախջախիչ հաղթանակով՝ 6:0 հաշվով:
«Ես տեսել եմ, թե ինչպես է Գրոբովսկին կծում նրան: Վստահ եմ, որ կարգապահական կոմիտեն ուշադրություն կդարձնի այդ դրվագին»,- հայտարարել է «Մոնրեալ»-ի գլխավոր մարզիչ Միշել Տերյենը:








































