«Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան մեկնաբանել է ակումբի նախագահ Սանդրո Ռոսելի վերջերս կատարած հայտարարությունները և հայտնել, որ տեղյակ չէ, թե Մադրիդի «Ռեալ»-ից ում կոնկրետ նկատի ուներ կատալոնական ակումբի նախագահը:
Հիշեցնենք` Ռոսելը հայտնել էր, որ իրեն հիացնում է «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստներից մեկի խաղը, ում հաճույքով կընդգրկեր իր ակումբում: Ռոսելը, սակայն, հրաժարվել է հայտնել այդ ֆուտբոլիստի անունը` պատճառաբանելով, թե չի ցանկանում այդ ամենը կրկեսի վերածել:
«Գաղափար չունեմ, թե ում նկատի ուներ Ռոսելը: Ֆուտբոլիստների մասին մենք նրա հետ քիչ ենք խոսում, իսկ «Ռեալ»-ի խաղացողների` առավել ևս:
Կարող եմ միայն ասել, որ նրանք հիանալի թիմ ունեն: Խոսքերս վերաբերում են նաև «Կաստիլիա»-ին»,- իսպանական լրատվամիջոցները մեջբերում են Սուբիսարետայի խոսքերը:








































