«Ռոմա»-ի կիսապաշտպան Դանիելե դե Ռոսսին մտադիր է փոխել ակումբային գրանցումը:
Carierre Dello Sport-ի փոխանցմամբ` կիսապաշտպանին դուր չի գալիս ակումբում իր ներկայիս կարգավիճակը:
Դե Ռոսսիի հետ կապ են հաստատել արգենտինական «Բոկա Խունիորս»-ի ներկայացուցիչները: Արգենտինական ակումբում հանդես է գալիս Դե Ռոսսիի նախկին թիմակից, իտալացի հարձակվող Պաբլո Օսվալդոն:
Դե Ռոսսին կարող է կարիերան շարունակել նաև MLS-ում` «Նյու-Յորք Սիթի» ակումբում, որը նույնպես հետաքրքրվում է նրա ծառայություններով:








































