«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը քննադատության է ենթարկել Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Իկեր Կասիլյասին:
«Ռեալ»-ը սեփական հակի տակ «Շալկե»-ին պարտվել է 3:4 հաշվով, իսկ Կասիլյասն անվստահ է գործել, հատկապես առաջին գոլի դրվագում:
«Կարելի է ասել՝ «Շալկե»-ն ամեն ինչ հաջող էր անում, բայց Կասիլյասը նրանց օգնեց խփել առաջին 3 գոլերը: Եթե ցանկանում ես տիտղոսներ նվաճել, պետք է աստեղային դարպասապահ ունենալ, այն էլ՝ լավ մարզավիճակում:
Եթե հաշվի առնենք Կասիլյասի ցուցադրած խաղը, ապա «Ռեալ»-ը խնդիրներ կունենա քառորդ եզրափակչում ու կիսաեզրափակչում: Այս պարագայում հարցեր են առաջանում մարզչին՝ կապված կազմի ընտրության հետ:
Չի կարելի խաղացողին կազմում տեղ հատկացնել միայն նրա նախկին արժանիքների համար: Ակնհայտ է, որ Կասիլյասը չի համապատասխանում «Ռեալ»-ի մակարդակին»,- Քինի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:








































