«Շալկե»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Ռեալ»-ի դեմ հանդիպման վերաբերյալ: Նա նշել է, որ հաջողությունն իր թիմը կողմը չէր:
«Մեր թիմն արեց հնարավորը: Թիմի կազմում շատ են երիտասարդ ֆուտբոլիստները, ովքեր հիանալի տպավորություն գործեցին: Հաղթել Մադրիդում, չորս գոլ խփել և հաջորդ փուլի ուղեգիր չնվաճել, իհարկե, հիասթափեցնող է:
Հանդիպումը դիտարժան էր երկրպագուների համար: Իսկ հաջողությունը մեր թիմի կողմը չէր»,- Sky Sport-ը մեջբերում է Դի Մատեոյի խոսքերը:







































