Լոնդոնի «Չելսի»-ի ղեկավարությունը հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանի ծառայություններով:
Լոնդոնյան ակումբը պատրաստ է «Ռեալ»-ին առաջարկել 40 մլն ֆունտ: Վարանը չի հայտնվում մադրիդյան ակումբի մեկնարկային կազմում և կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ֆրանսիայի հավաքականի պաշտպանի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: