Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է ՊՍԺ-ի հետ կայանալիք խաղը:
«Վստահ ենք մեր ուժերին, բայց պետք է ձգտել հաղթանակի: Նրանք հյուրընկալվելու են մեզ՝ գոլեր խփելու նպատակով: Հանդիպումը շատ բարդ է լինելու: Պատրաստ ենք ու հուսով ենք հաղթել մեր երկրպագուների ներկայությամբ:
Ակնհայտ է, որ չպետք է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել պաշտպանության վրա: Պետք է լավ պաշտպանվել, բայց չփորձել պահպանել 0:0 հաշիվը, քանի որ եթե ՊՍԺ-ն գոլ խփի, կարող է հաղթել 1:0 հաշվով:
ՊՍԺ-ն շատ լավ թիմ է: Նրանք ունեն հզոր հարձակում, լավ խաղացողներ՝ խաղադաշտի կենտրոնում, ամուր պաշտպանություն ու որակյալ դարպասապահ: ՊՍԺ-ն ի զորու է հասնել մինչև եզրափակիչ»,- հայտարարել է Կուրտուան: