Շատ հավանական է արդեն համարվում այն, որ 28-ամյա կիսապաշտպանը կվերադառնա Միլան, բայց դեռեւս պարզ չէ, թե նա միլանյան որ ակումբում է հանդես գալու: Իսպանական եւ իտալական լրատվամիջոցները խոսում են այն մասին, որ արդեն ձմռանը բրազիլացի կիսապաշտպանը կհեռանա արքայական ակումբից: Բայց նրա տեղափոխության միակ տարբերակ է համարվում Իտալիայի առաջնությունը, ավելի կոնկրետ` միլանյան ակումբներից մեկը: «Ինտեր»-ն ու «Միլան»-ը ոչ միայն խաղադաշտում են իրար մրցակից, այլեւ բոլոր այլ հնարավոր ոլորտներում. այս տեղափոխությունն էլ հիմնվում է այդ տրամաբանության վրա: Իսկ ահա մադրիդյան կողմը հերքում է Կակայի հեռանալու մասին լուրը: Կակային ոչ մի կերպ չի հաջողվում ամրապնդվել Մաուրինյոյի թիմի հիմնական կազմում, որ քանի որ Մաուրինյոն Կակային չի տեսնում թիմի հիմնական կազմում, որը կիսապաշտպանի տեղափոխման պատճառ կդառնա: