Պրոֆեսիոնալ բռնցքմարտի 5 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյուեյզերը (47-0, 26 նոկաուտ) պաշտոնապես հաստատել է, որ մենամարտելու է ֆիլիպինցի բռնցքամարտիկ, կիսամիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Մենի Պակյաոյի հետ (57-5-2, 38 նոկաուտ):
«Պակյաոյի հետ մայիսի 2-ին մենամարտելու համաձայնությունն արդեն ձեռք է բերվել: Երկրպագուներին խոստացել էի, որ դա տեղի կունենա: Պատմություն ենք կերտելու մայիսի 2-ին: Բաց մի թողեք»,- Մեյուեյզերի խոսքերը մեջբերում է Boxing Scene-ը:
Մենամարտը կայանալու է Լաս-Վեգասում` MGM Grand մարզահամալիրում:







































