Կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը, ով դեկտեմբերից ազատ գործակալի կարգավիճակ է ձեռք բերել, առաջիկա ժամերին կարող է «Պարի Սեն-Ժերմեն»-ի խաղացող դառնալ: Այդ մասին է հայտնում Daily Mail-ը:
Այսօր երեկոյան ՊՍԺ-ն մամլո ասուլիս կանցկացնի, որի թեման դեռևս չի հրապարակվում:
Հիշեցնենք, որ 37-ամյա ֆուտբոլիստը մարզվում է «Արսենալ»-ի մարզաբազայում:








































