Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում կայացած «Լևանտե»-ի դեմ հանդիպմանը 5:0 հաշվով հաղթանակ տանելուց հետո կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ Խոսեպ Գվարդիոլայի ռեկորդը գերազանցելու նպատակ չունի:
Հիշեցնենք` կատալոնական ակումբը անընդմեջ 11 հաղթանակ է տարել բոլոր մրցաշարերում, ինչն ակումբին հաջողվել էր անել 2008/09 թվականների մրցաշրջանում, երբ թիմը գլխավորում էր Խոսեպ Գվարդիոլան:
«Գվարդիոլայի ռեկո՞րդը: Չգիտեի, որ կրկնել եմ նրա նվաճումը` տանելով անընդմեջ 11-րդ հաղթանակը: Ռեկորդներն ինձ չեն հետաքրքրում: Մենք կգնահատենք ամենն այն ժամանակ, երբ կավարտվի մրցաշրջանը: Վատ չի լինի, եթե տիտղոսներ նվաճենք»,- Marca-ն մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:








































