Իտալական «Լացիո»-ի կիսապաշտպան Ֆելիպե Անդերսոնը հետաքրքրել է Մադրիդի «Ատլետիկո»-ին, տեղեկացնում է Corrierre della Será-ն:
Ըստ աղբյուրի` մադրիդյան ակումբի մարզական տնօրեն Խոսե Լուիս Կամիներոն արդեն իսկ կապ է հաստատել 21-ամյա բրազիլացու ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ֆելիպե Անդերսոնը դարձել է 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:








































