Մադրիդի «Ռեալ»-ի երկրորդ թիմի` «Կաստիլյա»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն արժանի էր «Ոսկե Գնդակ»-ին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Մանուել Նոյերը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ով դարպասապահի խաղը նոր մակարդակի է հասցրել: Նա ֆենոմեն է:
Սակայն Քրիշտիանու Ռոնալդուն այլ մոլորակից է: Նա այլմոլորակային է: Նրա խաղն անզուգական է»,- հայտարարել է ֆրանսիացին:








































