Բադեն-Բադեն քաղաքում շարունակվում է շախմատային սուպերմրցաշարը:
5-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առավելության հասավ աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի նկատմամբ: Պարտիան ավարտվեց 34-րդ քայլում: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով:
Հայաստանի հավաքականի առաջատարն առաջին հաղթանակը տարավ մրցաշարում` իր ակտիվում գրանցելով 2.5 միավոր: Այժմ նա առաջատարներին զիջում է մեկ միավոր:
Այսօր` փետրվարի 8-ին կկայանա մրցաշարի 6-րդ տուրը, որի շրջանակներում Արոնյանը կմրցակցի անգլիացի Մայքլ Ադամսի հետ:








































