Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել իր պաշտոնը, տեղեկացնում է Sport1.de-ն:
Վերջին շրջանում «Բորուսիա»-ն անհաջող ելույթներ է ունենում և գտնվում է Բունդեսլիգայի աղյուսակի վերջին հորիզոնականում:
«Ես հիասթափված եմ, բայց ոչ կոտրված: Չեմ ցանկանում հեռանալ, քանի որ վստահ եմ, որ մենք դուրս չենք մնա Բունդեսլիգայից»,- հայտարարել է գերմանացի մասնագետը:








































