Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչում Մարիա Շարապովայի նկատմամբ առավելության հասնելուց հետո Սերենա Ուիլիամսը նշել է, որ մրցակցությունը լարված ընթացավ:
Աշխարհի առաջին ռակետի կարծիքով` Շարապովան հիանալի թենիս ցուցադրեց ամբողջ մրցաշարի ընթացքում:
«Շնորհավորում եմ Մարիային` հիանալի մրցաշար անցկացնելու կապակցությամբ: Նա գերազանց հանդես եկավ անբողջ մրցաշարի ընթացքում և մանավանդ այսօր` եզրափակիչում: Ինձ համար մեծ պատիվ է եզրափակիչում խաղալ Մարիայի կարգի մրցակցի հետ»,- WTA-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ուիլիամսի խոսքերը: