Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Չեմպիոնների լիգա. «Ինտերը» ստորացված է (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Ինտեր»-«Շալկե» դիմակայությունից առաջ շատերը նախապատվությունը տալիս էին իտալական ակումբին: Եթե հաշվի առնենք, որ գործող գավաթակիրը հենց «Ինտեր»-ն է, և միլանյան ակումբի խաղացողներն էլ շատ ավելի փորձառու են, քան գելզենկիրխենցիները, ապա իսկապես կարելի էր համաձայնել մեծամասնության հետ և «Ինտեր»-ին համարել ֆավորիտ: Սակայն այն, ինչի ականատեսը եղանք երեկ կայացած խաղում, բոլորովին այլ բանի մասին է խոսում:

Լեոնարդոն կորցնում է վերջին հնարավորությունները: Նրան հրաշալի շանս էր տրված մոռացության մատնելու շաբաթօրյա միլանյան դերբիում կրած խոշոր հաշվով պարտությունը: Դրա համար հարկավոր էր վստահ խաղ ցուցադրել «Շալկե»-ի հետ և հաղթել: Լեոնարդոն չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրը: Նման բարձրակարգ և փորձառու ֆուտբոլիստներով թիմն իրավունք չունի սեփական հարկի տակ պարտվել Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականի թիմին:

Ամեն ինչ հրաշալի սկսվեց «Ինտեր»-ի համար. հանդիպման առաջին իսկ րոպեին Դեյան Ստանկովիչը մոտ 50 մետրից կատարած խելահեղ հարվածով առաջ մղեց միլանցիներին: Ընդունած գոլից հետո Ռանյիկի սաները չկորցրին իրենց և շարունակեցին խաղալ այնպես, ինչպես և սպասվում էր: Գելզենկիրխենցիները գլխակորույս չնետվեցին առաջ, դրա կարիքն էլ չկար. առջևում դեռ 90 րոպե և ևս մեկ հանդիպում կար: Այդուհանդերձ պատասխան գոլը երկար սպասել չտվեց. 17-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Մատիպը:

34-րդ րոպեին Միլիտոն կրկին առաջ մղեց իր թիմին, սակայն այս անգամ էլ «Ինտեր»-ի առավելությունը երկար չտևեց. 40-րդ րոպեին Էդուն բացեց իր գոլերի թիվը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:

Երկրորդ խաղակեսը սկսվեց տանտերերի գրոհներով, և նրանք հաշվի մեջ առաջ անցնելու երկու հիանալի հնարավորություն կորցրին: Մի դեպքում Նոյերի դեմ միայնակ մնացած Միլիտոն շեղ հարվածեց, մյուս դեպքում արդեն դարպասապահը փրկեց Էտոոյի կատարած չափազանց վտանգավոր հարվածից հետո:

«Դու չես խփում՝ քեզ են խփում». ֆուտբոլի չգրված օրենքն է: 53-րդ րոպեին «Շալկե»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Եվ ով, եթե ոչ լեգենդար Ռաուլը պետք է դառնար այս հանդիպման կարևորագույն գոլի հեղինակը: Հակագրոհի ժամանակ Ֆարֆանը գրագետ փոխանցում կատարեց իսպանացուն, որը հեշտությամբ ազատվեց Կիվույի հսկողությունից ու խփեց իր 70-րդ գոլը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:

Ինչո՞ւ էր այս գոլն ամենակարևորը, որովհետև դրանից հետո «Ինտեր»-ը փլուզվեց: 4 րոպե անց Ռանոկյան դարձավ ինքնագոլի հեղինակ` հաշիվը դարձնելով 2:4, իսկ 62-րդ րոպեին Կիվուն ստացավ երկրորդ դեղին քարտն ու հեռացվեց խաղադաշտից: Հանդիպման 75-րդ րոպեին Էդուն խփեց այս խաղում իր երկրորդ գնդակը` հաշիվը դարձնելով մեղմ ասած խայտառակ` 2:5:

Ի՞նչը կփրկի Լեոնարդոյին: Միայն հրաշքը. եթե մեկ շաբաթ անց իտալացիները կարողանան Գելզենկիրխենում հասնել ցանկալի արդյունքի ու դուրս գալ կիսաեզրափակիչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում