Մելբուրնում շարունակվում է թենիսի Ավստրալիայի 2015թ. բաց առաջնությունը:
Ամերիկուհի Վինուս Վիլյամսը 6:3, 2:6, 6:1 հաշվով առավելության է հասել աշխարհի նախկին առաջին ռակետ, լեհ թենիսիստուհի Ագնեշկա Ռադվանսկայայի նկատմամբ ու դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Քառորդ եզրափակչում Վինուսի հակառակորդն իր հայրենակցուհի Մեդիսոն Քիսն է: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաև Վինուս Վիլյամսի քույրը՝ Սերենա Վիլյամսը: