Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը, որը վերջերս պաշտոնապես դարձավ «Գալաթասարայ»-ի ֆուտբոլիստ, խոսել է իր՝ «Ինտեր»-ից հեռանալու մասին:
«Ես լավ տեղեկացված էի: Երբ նման տարբերակ կար, դիմեցի Մոուրինյոյին ու Վան Գալին, քանի որ այս մարզիչներն իմ կյանքի վրա մեծ ազդեցություն են ունեցել: Նրանք ասացին. «Գնա´ Ստամբուլ»: Հենց նրանց խորհրդով կայացրի այս որոշումը:
Հուսով եմ՝ կկարողանամ նորամուտս նշել «Բեշիկթաշ»-ի դեմ հանդիպմանը: Դա կլինի իմ երրորդ դերբին. խաղացել եմ «Միլան» – «Ինտեր» ու «Ռեալ» – «Աթլետիկո» դերբիներում: Այո´, որոշ ժամանակ խաղադաշտ դուրս չեմ եկել, բայց միշտ մարզվել եմ»,- ասել է Սնեյդերը:








































