ՈւԵՖԱ-ի վերահսկման ու կարգապահության կոմիտեն որոշում է կայացրել երկրպագուների վարքի պատճառով պատժել Ամստերդամի «Այաքս»-ին:
Թիմն ստիպված կլինի տուգանք վճարել 10000 եվրոյի չափով: Խոսքը վերաբերում է հոլանդական թիմի երկրպագուների կարգազանցությանը «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղին, որը տեղի է ունեցել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում:
«Այաքս»-ի երկրպագուները վիրավորական ու ծաղրող տարբեր պաստառներ են ցույց տվել(պաստառներից մեկի վրա, օրինակ, գրված է եղել. «80 եվրո հյուրերի համար նախատեսված վայր մուտք գործելու համար պարզապես ծիծաղելի է»):
ՈւԵՖԱ-ն ցուցադրված պաստառները որակել է իբրև սադրիչ գործողություն:








































