«Ֆորմուլա-1»-ի գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը, ով հանդես է գալիս «Մերսեդես»-ի կազմում և իտալական «Տորո Ռոսսո» թիմի ավստրալացի Դանիել Ռիկիարդոն առաջինը կներկայացնեն 2013 թվականի մրցաշրջանի բոլիդները` Խերեսում կայանալիք շնորհանդեսի ժամանակ:
Հիշեցնենք` «Մերսեդես»-ը կներկայացնի իր W04 ավտոմեքենան միաժամանակ «Տորո Ռոսսո»-ի STR8 մոդելի բոլիդի հետ` փետրվարի 4-ին իսպանական «Խերես դե լա Ֆրոնտերա» մայրուղում կայանալիք շնորհանդեսի ժամանակ: Թիմերը հայտարարել են շնորհանդեսի ժամկետը և այն ավտոարշավորդների անունները, ովքեր առաջինը կնստեն բոլիդների ղեկին: