Լոնդոնի «Չելսի»-ի բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերի խաղը:
«Ինձ համար «Ոսկե գնդակ»-ն առաջնային չէ: Իհարկե, դա երազանք է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար, բայց ավելի կարևոր է թիմի հաջողությունը: Նոյերն աշխարհի լավագույն դարպասապա՞հն է. նա ուշադրություն է գրավում իր յուրատեսակ ելքերի շնորհիվ»,- հայտարարել է Կուրտուան:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Կուրտուան դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով ճանաչվել է Բելգիայի տարվա լավագույն մարզիկ:







































