Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխի կարծիքով` իր թիմը կարող է նվաճել բոլոր տիտղոսներն ընթացիկ մրցաշրջանում:
«Այս թիմը կարող է ամենահաջողակը դառնալ «Չելսի»-ի պատմության մեջ: Որպեսզի ապացուցենք դա, պետք է տիտղոսներ նվաճենք:
Սպասենք մրցաշրջանի ավարտին: Այն ժամանակ հնարավոր կլինի եզրակացություններ անել»,- Daily Mail-ը մեջբերում է դարպասապահի խոսքերը:







































