Անգլիայի առաջնության շրջանակներում կայացավ մեկ հետաձգված հանդիպում: Լոնդոնի «Չելսի»-ն ընդունել էր «Սաուտհեմփթոն»-ին:
Խաղն անցավ «Չելսի»-ի տարածքային ու խաղային առավելությամբ, ու հենց Բենիտեսի սաները կարողացան երկու գնդակով առաջ անցնել հաշվի մեջ:
Սակայն ինչն է առանձնացնում անգլիական ֆուտբոլը մյուսներից՝ պայքարը: «Սաուտհեմփթոն»-ը ամեն ջանք գործադրեց ու կարողացավ պատասխան երկու գնդակ խփել՝ վաստակելով 1 միավոր:
«Չելսի» – «Սաուտհեմփթոն»՝ 2:2
Գոլերը՝ Դեմբա Բա, 25՛, Ազար, 45՛ – Լամբերտ, 58՛, Պանչոն, 75՛
Ч_С footyroom.com by footyroom








































