Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն գովեստի խոսքեր է հասցեագրել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին. հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների գլխավոր մարզիչը վստահ է, որ տաղանդավոր արգենտինացին նույնքան լավ կարող է խաղալ ցանկացած խաղընկերոջ հետ:
«Մեսսին տաղանդ է և վերջակետ: Նա այդպես կխաղար բոլոր թիմերում և անկախ նրանից, թե ովքեր են իր խաղընկերները: Լիոնելը փողոցային ֆուտբոլի ներկայացուցիչ է և ի վիճակի է հրաշքներ գործել խաղադաշտում»,- հայտարարել է դել Բոսկեն:








































