Մադրիդի «Ատլետիկո»-ի ղեկավարությունը դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Չիչարիտոյի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը:
Goal.com-ը տեղեկացնում է, որ իսպանական ակումբը, ամենայն հավանականությամբ, կզրկվի հարձակման գծի երկու ֆուտբոլիստներից՝ Ռադամել Ֆալկաոյից ու Ադրիան Լոպեսից և պատրաստ է մանչեսթերյան ակումբին մեքսիկացի հարձակվողի տրանսֆերային իրավունքների ձեռքբերման համար 18 մլն եվրո վճարել:
Պարբերականը տեղեկացնում է, որ մեքսիկացի հարձակվողի՝ Իսպանիա տեղափոխությանը կարող է նպաստել նաև այն, որ «Յունայթեդ»-ը 2013թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմ է հրավիրելու նաև Ռոբերտ Լևանդովսկուն («Յունայթեդ»-ն ու «Բորուսիա»-ն արդեն համաձայնության են եկել):








































