Աշխարհի առաջին ռակետ` բելառուս թենիսիստուհի Վիկտորյա Ազարենկոն հաջող է մեկնարկել Ավստրալիայի Բաց առաջնությունը: Առաջին շրջանում 23-ամյա թենիսիստուհին 6:1, 6:4 հաշվով առավելության է հասել ռումինուհի Մոնիկա Նիկուլեսկուի նկատմամբ և անցել մրցաշարի երկրորդ փուլ: Ազարենկոյի հաջորդ հակառակորդը կլինի Պլիշկովա-Դանիլիդու մրցակցության հաղթողը:
Աշխարհի ութերորդ ռակետ Պետրա Կվիտովան նույնպես մեկնարկել է հաղթանակով: Չեխ թենիսիստուհին առավելության է հասել իտալուհի Ֆրանչեսկա Սկյավոնեի նկատմամբ: Մրցակցությունն ավարտվել է 6:4, 2:6, 6:2 հաշվով: Մրցաշարի երկրորդ շրջանում Կվիտովան կհանդիպի Լոռա Ռոբսոն-Մելանի Օդին մրցակցության հաղթողի հետ:








































