«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին խոսել է «Լիվերպուլ»-ի նկատմամբ տարած հաղթանակի մասին:
«Մենք չէինք ուզում գոլ բաց թողնել, քանի որ երբ առաջ ես հաշվի մեջ, ցանկանում ես ինչքան հնարավոր է երկար պահել այդ առավելությունը: Բայց մրցակիցը կարողացավ մեկ գոլ խփել մեր երկրորդ գոլից ընդամենը 5 րոպե հետո: Մենք փորձում էինք խփել նաև 3-րդ գոլը, բայց չէինք մոռանում պաշտպանության մասին:
Թիմը հաղթեց միայն մեկ գոլի առավելությամբ, ու սա դժվարին հաղթանակ էր: Մրցակիցը մեկ-երկու պահ ունեցավ հաշիվը հավասարեցնելու համար, բայց կարծում եմ՝ մենք արժանիորեն հաղթեցինք:
Հիանալի խաղ անցկացրինք, պաշտպանները շատ լավ գործեցին, ու հիանալի ֆուտբոլային խաղ ստացվեց», – Վան Պերսիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:








































