Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր թիմի՝ Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում «Բայեր»-ի դեմ կայանալիք առաջիկա հանդիպումը:
«Ես «Բայեր»-ի, նրա մարզչի և թիմի խաղաոճի մեծ երկրպագու եմ: Թիմը հիանալի խաղ է ցուցադրում ընթացիկ մրցաշրջանում, նրանք մեծ ճնշում են գործադրում հակառակորդի վրա: Վստահ եմ՝ նրանք Մյունխեն կգան ֆուտբոլ խաղալու, այլ ոչ «Բավարիա»-ի գրոհները կասեցնելու:
«Բայեր»-ի դեմ խաղում մեր ֆուտբոլիստները քիչ ժամանակ կունենան որոշումներ կայացնելու համար: Այդ հանդիպումը շատ կարևոր է «Բավարիա»-ի համար: Եթե թիմերը հարձակվողական ոճի ֆուտբոլ ցուցադրեն, հիանալի հանդիպում կստացվի»,- նշել է մասնագետը:








































