Բրազիլիայի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան խոսել է «Լիլ»-ի դեմ խաղի մասին, հաղորդում է Goal.com-ը:
«Կարծում եմ, որ մենք հիանալի հանդիպում անցկացրինք: Հիմա մենք պետք է հանգստանանք, քանի որ շաբաթ օրը մեզ կարևոր հանդիպում է սպասվում:
Ֆրանսիայի առաջնությունն անչափ դժվար մրցաշար է: Հիմա մենք մի փոքր վատ ենք հանդես գալիս, քան անցյալ մրցաշրջանում էր»,- հայտարարել է Տիագո Սիլվան:








































