Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Ջո Հարթը կարող է մոտ օրերս նոր պայմանագիր կնքել թիմի հետ, հաղորդում է The Guardian-ը:
Ըստ աղբյուրի` «քաղաքաբնակներ»-ը մտադիր են երկարաժամկետ պայմանագիր առաջարկել 27-ամյա դարպասապահին:
Ըստ նոր պայմանագրի` Հարթը կստանա շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ:








































