«Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրուիֆի կարծիքով` մարդիկ, ովքեր իրեն շահամոլ են համարում, արդարացի չեն: Միաժամանակ Կրուիֆը նշել է, որ թիմի լավագույն ֆուտբոլիստը պետք է մյուսներից շատ վաստակի:
«Ես շահամոլի անուն ունեմ, բայց երբեք իմ կարիքների համար գումար չեմ խնդրել: Առաջատարի համար փողը կարևոր է:
Կարծում եմ` եթե առաջին համարը տասներորդից քիչ է վաստակում, ապա կարող է քաոսային իրավիճակ ստեղծվել»- Cuatro-ն մեջբերում է Կրուիֆի խոսքերը:








































