Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկել է Tata Steel Chess մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Գրիգոր Մխիթարյանը:
Արոնյանն ընդգրկված է A խմբում, Մովսիսյանը՝ B, Գրիգոր Մխիթարյանը՝ C խմբում:
Արոնյանն ու Մովսիսյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, իսկ C խմբում ընդգրկված Գրիգոր Մխիթարյանը կարողացավ հաղթանակի հասնել հենց առաջին տուրում:
Գրիգոր Մխիթարյան – Տվեն Բուրգ՝ 1:0:








































