Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն իսպանացի լրագրողներին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել, թե ինչպիսին պետք է լինի մարզիչը:
Դել Բոսկեն նշել է, որ մարզիչը պետք է մարդկային համապատասխան որակներ ունենա:
«Մարզիչը միշտ պետք է ներդաշնակության մթնոլորտ ստեղծի և լավ արդյունքներ գրանցի: Նա պարզապես պարտավոր է օրինակելի մարդ լինել: Ցանկացած մարզիչ պետք է իր սկզբունքներն ունենա և պահպանի այն, սակայն այս հարցում անհրաժեշտ է նաև ճկունություն ցուցաբերել»,- ասել է դել Բոսկեն:
Նշենք, որ շատերը ենթադրում են, թե Իսպանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի այս խոսքերը հասցեագրված էին Ժոզե Մոուրինյոյին:








































