Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ թիմի ներկայացուցիչները համաձայնության են եկել կիսապաշտպան Թեո Ուոլքոթի հետ՝ նոր համաձայնագրի ստորագրման նպատակով.
«Կարող եմ ասել, որ մենք ճիշտ ճանապարհին ենք և համաձայնության կգանք: Համաձայնագիրը դեռ չի ստորագրվել, այդ իսկ պատճառով ես զգուշությամբ եմ արտահայտվում: Այժմ ես լավատեսորեն եմ տրամադրված, քանի որ Ուոլքոթը պատրաստվում է դրական պատասխան տալ:
Բանակցություններն ընթանում են դանդաղ, բայց կայուն ընթացքով»,- հայտարարել է ֆրանսիացի մասնագետը:








































