Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Իկեր Կասիլյասը հերթական անգամ հայտարարեց, որ չի մտածում այլ ակումբ տեղափոխության մասին և ցանկանում է կարիերան ավարտել «Արքայական ակումբ»-ում.
««Ռեալ»-ն անկրկնելի ակումբ է: Ես հանդես եմ գալիս աշխարհի լավագույն ակումբում և ցանկանում եմ կարիերաս ավարտել այստեղ:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, որոնք միշտ սատարում են ինձ: Ես 17 տարեկանից հանդես եմ գալիս այստեղ և միշտ զգացել եմ երկրպագուների ջերմությունն իմ նկատմամբ: Անում եմ հնարավոր ամեն բան, որպեսզի մադիկ հպարտ լինեն, որ «Ռեալ»-ի երկրպագու են»,- հայտարարեց Կասիլյասը:








































