«Սթոք Սիթի»-ի հարձակվող Բոյան Կրկիչը համեմատել է Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի ֆուտբոլային երկրպագուներին` նշելով, որ ավելի հաճույքով է հանդես գալիս Անգլիայի Պրեմիեր Լիգայում:
«Ինձ դուր է գալիս «Բարսելոնա»-ում առկա կիրքը, բայց ավելի մեծ հաճույքով հանդես եմ գալիս Անգլիայում: Իսպանիայում երկրպագուները չեն հարգում ֆուտբոլիստներին, ճիշտ այնպես, ինչպես Իտալիայում:
Անգլիան ամբողջովին այլ աշխարհ է: Այստեղ մարդիկ հիանում են խաղացողներով, հարգում նրանց: Այստեղ ավելի հանգիստ է»,- Daily Mail-ը մեջբերում է Կրկիչի խոսքերը:








































