Հենրիխ Մխիթարյանի բոլոր մտքերն այժմ կապված են Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղի հետ:
«Ես մինչև 2015 թվականը գործող պայմանագիր ունեմ «Շախտյոր»-ի հետ և ամեն ինչ կանեմ իմ թիմին օգնելու համար: Տրանսֆերային ցանկացած առաջարկի շուրջ որոշում կկայացնի ակումբի ղեկավարությունը: Անձամբ ես ծրագրել եմ, որքան հնարավոր է, առաջ գնալ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունում և հաղթանակներ գրանցել Հայաստանի ազգային հավաքականի հետ:
«Շախտյոր»-ը շատ հեռահար պլաններ ունի, սակայն այժմ պետք է կենտրոնանանք Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղի վրա: Իսկ դա նշանակում է, որ պետք է լավ նախապատրաստվենք և մտածենք այն մասին, թե ինչպես պետք է դիմակայենք մրցակցին, որպեսզի անպայման առավելության հասնենք նրա նկատմամբ»,- Հենրիխի խոսքերը մեջբերում են ուկրաինական լրատվամիջոցները:








































