Իտալական «Ուդինեզե»-ի ղեկավարությունը մերժել է «Ֆիորենտինա»-ի՝ Անտոնիո դի Նատալեի տրանսֆերը ձեռք բերելու համար արած առաջարկը, հայտնում է Football Italia-ն:
Նշվում է, որ «Ֆիորենտինա»-ն առաջարկել է ընդամենը 3.5 մլն եվրո Իտալիայի ազգային հավաքականի հարձակվողի համար, ով վերջին տարիներին Իտալիայի լավագույն հարձակվողներից մեկն է:
Հիշեցնենք, որ մերժում ստանալուց հետո «Ֆիորենտինա»-ն պայմանագիր կնքեց մեկ այլ իտալացու՝ Ջուզեպե Ռոսիի հետ:








































