Ստամբուլի «Գալաթասարայ»-ը, որը չկարողացավ ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Ռիկարդո Կուարեժմայի տրանսֆերը, շարունակում է հարձակվողական ոճի կիսապաշտպան փնտրել: Իտալական մամուլի տեղեկացմամբ՝ թուրքական ակումբը հետաքրքրվում է «Ինտեր»-ի հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի ծառայություններով: Հաղորդվում է, որ «Գալաթասարայ»-ը Հոլանդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին առաջարկում է 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 4 մլն եվրո աշխատավարձով:
Հիշեցնենք, որ Սնեյդերը դեռևս որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ:








































