Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ թիմի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը վստահ խաղ է ցուցադրում:
«Պետք է ճիշտ գնահատական տալ Մատիչին: Նա մեր ակումբ է տեղափոխվել ֆուտբոլիստների համար ամենաբարդ տրանսֆերային շրջանում` ձմռանը: Այդ պատճառով նախորդ մրցաշրջանի վերջնամասը նրա համար ադապտացման և խաղային որակների բարելավման շրջան էր:
Այժմ Մատիչը հսկա է: Խոսում եմ ոչ թե նրա չափսերի, այլ խաղի մասին»,- ասել է Մոուրինյոն:








































