Այսօր` հունվարի 6-ին Անգլիայի Գավաթի խաղարկության նախնական փուլում «Սուոնսի»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Արսենալ»-ին:
Տանտերերը բացեցին խաղի հաշիվը` 57-րդ րոպեին աչքի ընկավ Միչուն: 81-րդ րոպեին Լուկաշ Պոդոլսկին վերականգնեց հավասարակշռությունը, իսկ 2 րոպե անց Կիրան Գիբզը առաջ մղեց իր թիմը: Այնուամենայնիվ, Լաուդրուպի սաները չէին հանձնվում և 87-րդ րոպեին Դենի Գրեմին հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը:
Այսպիսով` «Սուոնսի»-«Արսենալ» խաղը վառ ընթացք ունեցավ և ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Թիմերը ևս մեկ հանդիպում կանցակցնեն, որի ժամկետը, սակայն, դեռևս հայտնի չէ:








































