Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լոտար Մատեուսը կարծում է, որ Մյունխենի «Բավարիա»-ն Մարկո Ռոյսի պես ֆուտբոլիստի կարիք է զգում: Մատեսուսը կարծում է, որ Ռոյսը զգալիորեն կուժեղացնի Գվարդիոլայի թիմի կազմը:
« «Բավարիա»-ն Ռոյսի պես ֆուտբոլիստի կարիք ունի: Նրա հետ թիմը կարող է ավելի լավ խաղ ցուցադրել: Իհարկե, Գվարդիոլան ցանկանում է, որ Ռոյսը տեղափոխվի «Բավարիա»»,- հայտարարել է Մատեուսը:
Հիշեցնենք, որ շարունակում են տեղեկություններ շրջանառվել, որ գերմանացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը:









































