Իսպանական Marca պարբերականի տեղեկություններով՝ իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն «Ֆորմուլա-1»-ի Սոչիի Գրան պրիի ժամանակ պայմանագիր է ստորագրել «Մաքլարեն»-ի հետ:
Նշվում է, որ 33-ամյա իսպանացին 2 տարվա պայմանագիր է ստորագրել, որի ժամկետը հնարավոր է երկարաձգել ևս 1 տարով:
Նշվում է նաև, որ իսպանական «Սանտանդեր» բանկի ներկայացուցիչները, որոնք ներկայացնում են աշխարհի կրկնակի չեմպիոնի շահերը, մի քանի հանդիպում են ունեցել «Մաքլարեն»-ի ներկայացուցիչների հետ: