Ամստերդամի «Այաքս»-ի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրն իր կարծիքն է հայտնել «Բարսելոնա»-ի դեմ առաջիկա հանդիպման մասին: Դե Բուրը վստահ է, որ «կապտանռանգույններ»-ի խաղաոճը շարունակում է վտանգավոր լինել:
««Բարսելոնա»-ի փիլիսոփայությունը չի մահացել: «Սելտա»-ի դեմ խաղում թիմը չցուցադրեց իր լավագույն խաղը և հաջողությունը չժպտաց նրան: Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղը նրանք վատ չսկսեցին, բայց հետո զիջեցին դիրքերը»,- AS-ը մեջբերում է Դե Բուրի խոսքերը:
Հիշեցնենք` «Բարսելոնա»-ի և «Այաքս»-ի հանդիպումը կկայանա նոյեմբերի 5-ին հոլանդական ակումբի հարկի տակ:








































