Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ չի ընդունում քննադատությունը թիմի առաջատար Լիոնել Մեսսիի հասցեին:
«Հարցեր ուղղեք նրանց, ովքեր կասկածում են Մեսսիի հնարավորություններին: Ես չեմ կասկածում: Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, և նրան ոչ ոքի հետ չի կարելի համեմատել»,- իսպանացի հարձակվողի խոսքերը մեջբերում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրում արտագնա խաղ է անցկացնելու Ամստերդամի «Այաքս»-ի հետ:








































