Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրվում է «Բարսելոնա»-ի երիտասարդ հարձակվող Մունիր Էլ-Հադադիի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Daily Star-ը:
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը պատրաստվում է վարձակալել իսպանացի 19-ամյա հարձակվողի տրանսֆերը: «Զինագործներ»-ը պատրաստվում են բանակցություններ սկսել առաջիկա ձմռանը:
Էլ-Հադադին աչքի է ընկնում ընթացիկ մրցաշրջանում: Նա արդեն հասցրել է գոլ խփել Պրիմերայում, ինչպես նաև մեկնարկային խաղն անցկացնել Իսպանիայի հավաքականում:








































